Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Միամիտ է Կիմ Չեն Ընը, քանզի Իջևանում չի ծնվել

Միամիտ է Կիմ Չեն Ընը, քանզի Իջևանում չի ծնվել
26.06.2026 | 14:34

Եվրահանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան: Ի՞նչ եք կարծում. նա պատրաստվում է անդրկովկասյան հանրապետություններում «եվրաարժեքնե՞ր» քարոզել: Մարդու արժանապատվության հանդեպ հարգա՞նք: Խոսքի, խղճի, կրոնի, հավաքների և արտահայտվելու ազատությու՞ն: Ազատ և արդար ընտրություննե՞ր: Իրավունքի գերակայությու՞ն: Խտրականության արգե՞լք: Հանդուրժողականությու՞ն: Եվ ու՞մ: Փաշինյան Նիկոլի՞ն: Ալիև Իլհամի՞ն: ՔՊ-ի՞ն: «Ենի Ադրբեջան»-ի՞ն:

Իհարկե, ոչ:

ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը չի էլ թաքցնում, որ նրա «ուղևորությունը նվիրված կլինի առևտրային և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մոսկվայի՝ նախկին խորհրդային հանրապետություններում ազդեցությունը պահպանելու ջանքերին հակազդելուն»: Այլ կերպ ասած` դարերով ձևավորված «եվրաարժեքներն» էական փոփոխության են ենթարկվել: Այժմ ուրսուլաներին միևնույնն է, թե ինչ է կատարվում պետության ներսում, կարևորը` բնակիչներին պայմանական մոսկվաների դեմ լարելն է, «մսաղացի» մեջ մտցնելը, հետևաբար, պայմանական մոսկվաների ագրեսիայի սլաքը Եվրոպայից հեռացնելը: Որքան հեռու, այդքան լավ:

Իսկ խոսքի, խղճի, ազատության, իրավունքի, արդար ընտրության, հանդուրժողականության վերաբերյալ հեքիաթներն այլևս անցյալում են:

Մի կողմից լավ է, որ ուրսուլաներն աստիճանաբար սկսել են «բացել» մարդկության աչքերը, մյուս կողմից` ափսոս, որ այլևս արժեքներ չկան:

Հյուսիսային Կորեան բռնապետություն է: «Եվրաարժեքների» մասին խոսելն այնտեղ արգելված է: Սակայն, եթե Կիմ Չեն Ընը մի օր որոշի «եվրաարժեքավոր» դառնալ և այդ հիմքով գումար աշխատել, ապա, հավատացեք, վեջինս ուրսուլաների պակաս չի զգա: Միամիտ է Կիմ Չեն Ընը, քանզի Իջևանում չի ծնվել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3734

Մեկնաբանություններ